Ստեղծագործական աշխատանք

Գարուն է արդեն, եղանակները բացվել են, օրերը սկսել են տաքանալ, բայց մենք ստիպված ենք տանը մնալ, քանի որ թագավարակը հյուրընկալվել է մեր երկրում։Անցյալ տարիներին, երբ դուրս էինք գալիս այս ժամանակ, արդեն ծիրանենիները ծաղկել էին, կանաչ խոտը դուրս էր գալիս, զգում էինք գարնան հոտը։ Հիմա արդեն այդպես չէ, այդ ամենը տեսնում ենք տնից, պատուհանի ետևից։ Դուրս չենք գալիս, որպեսզի չվարակվենք թագավարակով։Այս երկու օրը մռայլ եղանակ է, անձրև է գալիս, թխպամած է երկինքը, փողոցները դարձել են անմարդաբնակ։ Այնքան եմ տխրում այս վիճակից, ընկերներիս, հարազատներիս երևի մեկ ամսից ավել է`չեմ տեսել, կարոտում եմ բոլորին։Աստված մեզ կօգնի, պետք է միայն սպասել և պահպանել հիգենիան։ Առողջ եղեք սիրելիներս։

Оставьте комментарий