Ինչ էլ լինի, կյանքը հրաշալի է

A6882AE1-6F1D-488A-87C4-F66F16366988

Մարդիկ պետք է լինեն կենսուրախ, լավատես, որպեսզի կյանքը հրաշալի ընթանա: Կյանքում լինում են շատ բարդություններ, խնդիրներ, բայց մարդը պետք է լինի այնքան լավատես, որպեսզի խելամտորեն հաղթահարի այդ դժվարությունները:
Խոսեմ այսօրվա դժվարությունների մասին․այսօր երկրագունդը վիրավոր է, մենք՝ մարդիկս, շատ սխալ ենք վարվել երկրագնդի հետ՝
աղտոտել ենք բնությունը, հատել անտառներ, չենք հետևել հիգիենային, փորփրել ենք լեռները՝ ագահության մոլուցքով լցված, և այլ այդպիսի վատ արարքներ։ Մարդիկ սկսել էին չարանալ, ագահությունը նրանց մեջ սկսել էր շատանալ, ոչ ոք չէր մտածում երկրագնդի այսօրվա մասին։ Այս ամենը հասցրեց նրան. որ երկրագունդը խոցվեց։ Փոխվեց մեր ապրելակերպ, փակվեցինք մեր բնակարաններում։ Կյանքը շարունակվեց, շարունակվեց նորովի։ Մենք չենք դադարում սիրել կյանքը, հրաշալի է ապրելը, արարելը։ Իմ կարծիքով, այս ընթացքը մարդկությանը հնարավորություն տվեց նայելու, գնահատելու իր արարքները, յուրաքանչյուրն սկսեց նայել իր մեջ, հասկանալ իր գործած սխալները, տվեց գիտակցություն և ժամանակ՝ շտկելու սխալները։ Շարունակում ենք ապրել, և կյանքը հրաշալի է։ Այս օրերին մեր առօրյան գլխիվայր շուռ եկավ․ուրախ եմ, որ 21-րդ դարում ունենք այնպիսի հզոր թվային տեխնիկա, որով կարողանում ենք կապ հաստատել մեր ընկերների, հարազատների, շատ հեռու ապրող բարեկամներրի հետ, կյանքը, ինչ էլ լինի, հրաշալի է։ Չեն ընդհատվել մեր դասապրոցեսները, մեծացել է շփումը միևնույն տանը բնակվող հարազատների հետ։
Սիրում ենք կյանքը, և դժվարություններն էլ իրենց մեջ ունեն հետաքրքրություն։ Դժվարությունը հաղթահարելիս զգում ես, որ կյանքը քաղցր է։
Եթե մարդիկ ուզում են տեսնել իրենց կյանքում հրաշալի իրադարձություններ, պետք է լինեն աշխատասեր, լավատես և խելացի:
Ես իմ  կյանքում ունեմ շատ հրաշալի և հետաքրքիր իրադարձություններ: Ունեմ փոքր եղբայր, որին շատ եմ սիրում, և նա լցնում է մեր կանքի ամեն մի վայրկյանը։
Ծնողներիս և ուսուցիչներիս ուղղորդմամբ,
փորձում եմ ապրածս յուրաքանչյուր օրը դարձնել հրաշալի և անմոռաց, և դա ստացվում է ինձ շրջապատող մարդկանց օգնությամբ, նրանց հետ։ Ուզում եմ նշել ևս մեկ կարևոր փաստ.
ունեմ լավ ընտանիք, լավ ընկերներ, լավ ուսուցիչներ, դա իմ կյանքում հրաշալի ձեռքբերում է: Կցանկանայի, որ բոլորն էլ ապրեն ու սիրեն կյանքը այնպես, ինչպես ես եմ սիրում ու հրաշալի դարձնում իմ ապրած ամեն վայրկյանը:

 

Հայոց լեզու 29.04.2020

1. Լրացնել բաց թողնված տառերը

Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
Ծերունին նայեց հանդիպակաց ամպին, բարձրացավ անբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փախչում զվարթաձայն: Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին ՝ անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:

 

2. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով

1) Եգիպտացորենի խիտ (նոսր) արտից մի ջահել (ծեր) կին դուրս եկավ:

2) Ժլատ (Առատաձեռն) ծերունին երազում դժոխք (դրախտ) էր ընկել:

3) Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ փառաբանում էին (վատաբանում էին) գիտունին (անգետին):

4) Երախտամոռ (Երախտագետ) պատանին այդ գիշեր (ցերեկ) անակնկալ նամակ ստացավ:

5) Երեխաները ծառից խոշոր (մանր), բայց խակ (հասուն) սալոր էին քաղել:

 

3. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ

Ընչասեր- ագահ- աչքածակ

անվեհեր- արի- կտրիճ

վայրագ- անգութ- ժանտ

ուղղամիտ- արդար- ազնիվ

լկտի- անամոթ- լպիրշ

 

4. Ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ

Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք

Մրցություն- մրցույթ

նորամուծություն- նորույթ

շահամոլ- շահույթ

աշխատավարձ- վարձույթ

վարորդ- վարույթ

վերջնահաշիվ- վերջույթ

վերելք- ելույթ

Հայոց լեզու 28.04.2020

1. Արտագրե՛լ ՝ ըստ անհրաժեշտությանլրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)

ա) Ազնվամորին (մոռ) վարդազգիների  ընտանիքին պատկանող 1- 1,5 մ բարձրությամբ  թուփ  է  կամ  կիսաթուփ։  Տերևները  բարդ  են ՝ եռամասնյա, վերևից  գրեթե  մերկ  ու  կանաչ,  ներքևից ՝ թաղիքանման  ու  սպիտակավուն։

Ծաղկաբույլը  ողկույզ  է,  ծաղկաթերթիկները  սպիտակ  են,  պտուղը բազմակորիզավոր  է։  Բույսը  ծաղկում  է  հունիս- հուլիս,  պտղակալում ՝ հուլիս- օգոստոս  ամիսներին։  Ձմեռելուց  հետո  բերք  է  տալիս  միայն  երկրորդ  տարում ու  չորանում  երրորդ  տարում:

Դեռևս  հին  հույներն  ու  հռոմիացիներն  անտառից հավաքած  ազնվամորու պտուղներն օգտագործել են ոչ միայն ուտելու, այլև բուժական նպատակներով։ Հին Ռուսիայում օրգանիզմի առույգության համար առավոտյան
ժամերին ըմպել են ազնվամորու և լոռամրգու պտուղներից պատրաստված խոշապ:

 

բ) Հայրենական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղների թուրմը լայնորեն կիրառվում է գրիպի, մի շարք սրտառական հիվանդությունների ժամանակ։ Պտուղները լայն կիրառումունեն նաև լնդախտի, սակավարյունության, ստամոքսային ցավերի ժամանակ։ Օգտագործվում են նաև մարսողությունը լավացնելուև ալկոհոլային հարբածությունից սթափեցնելու նպատակներով։

Հայկական ժողովրդական բժշկության մեջ ազնվամորու պտուղները լայն կիրառում են ունեցել տենդային հիվանդությունների, իսկ ծաղիկներիթուրմը ՝ օձի կծածի դեպքերում:

 

2. Բառակապակցության իմաստն արտահայտիր մեկ բառով

Գիտական ենթադրություն- վարկած

թագավորական աթոռ- գահ

քաղաքամերձ բնակավայր- արվարձան

վատ լուր հաղորդող- գուժկամ

լուսնի մանգաղ- մահիկ

հայրենիքից արտաքսված- վտարանդի

ձիերի խումբ- երամակ

հաճելի հոտ- բույր

 

3. Փակագծերում տրվածներից ընտրիր փոխաբերական իմաստ ունեցող բառը

1) Բնակատեղին հետզհետե ընկղմվեց ամենակուլ (սև, գիշերային, ամենակուլ) խավարի մեջ:

2) Ձորի վրա ծիծեռնակի տխուր (կիսաքանդ, տխուր, թափուր) բույնն էր կախվել անպաշտպան:

3) (Տխուր, թխպոտ, ամպամած) Տխուր երկնքից անձրևն էր մաղում շիկացած հողին:

4) Դու եկար սպիտակ շորերով, երբ վշտահար (ձմռան, ցուրտ, վշտահար) երեկոն էր իմ սրտում:

5) Կանաչների միջով հևասպառ հոսում էր վրդովված (լեռնային, վրդովված, վճիտ)  գետակը:

 

4. Երկու շարքից առանձնացնել դարձվածքնու նրա բացատրությունը

Ականջին օղ անել- մտապահել

ահը սիրտն ընկնել- երկյուղել

անվանը մուր քսել- անարգել

անդանակ մորթել- տանջել

առյուծ կտրել- խիզախանալ

բռունցք թափ տալ- սպառնալ

արձան կտրել- քարանալ

բախտը ժպտա- հաջողվել

բառերը քամուն տալ- շատախոսել

բերանը բաց մնալ- հիանալ

 

Շատախոսել, հաջողվել, տանջել, մտապահել, հիանալ, քարանալ, սպառնալ, երկյուղել, խիզախանալ, անարգել

 

5. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ՝ ստացիր նոր բառեր

Բարձրագագաթ- սրագագաթ, քառագագաթ, լեռնագագաթ

քաղցրաձայն- բարձրաձայն, ցածրաձայն, միաձայն

վսեմաշուք- շքեղաշուք, պերճաշուք, վեհաշուք

տիրակալ- բռնակալ, մոմակալ, ականջակալ

վճռաբեկ- հուսաբեկ, սրտաբեկ

սառնաղբյուր- ցայտաղբյուր, Կաթնաղբյուր

վարկանիշ- ցուցանիշհամարանիշ, չափանիշ

դալկադեմ- գեղեցկադեմ, տխրադեմ, ժպտադեմ

ցատկահարթակ- բարձրահարթակ, աստիճանահարթակ, խաղահարթակ

հոռետես- լավատես, բարետես, գեղեցկատես

 

6. Զույգ նախադասությունները  միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ ` քանի ձևով կարող ես

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների: Դրանք տանում են դեպի այգիները:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհների, և դրանք տանում են դեպի այգիները:

 

Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը:

Զրույցը լռում էր, և նրանք լսում էին ջրերի ձայնը:

 

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ, երբ քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր:

 

Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն:

Վեր բարձրանալիս որսորդը զգաց, որ մեկը հետևում է իրեն:

 

Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

Անունը Ծիրանի տափ է, չնայած ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ:

 

Ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

Ժամանակին հսկաներ են ապրել, և, իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են եղել:

 

Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ:

 

 

Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի:

Ես ուրախ կլինեմ, եթե ամեն ինչ կկարգավորվի:

 

Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը:

Դու քաջ ես ու անձնվեր, և դու կարդարացնես մեր հույսերը:

 

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հազար կիլոմետրի է հասնում, գրեթե դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է:

Հայոց լեզու 22.04.2020

1. Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով մեկ կամ կրկնակ բաղաձայն

Անդորր, բալլադ, պտտահողմ, բերրի, տարատեսակ, մրրիկ (հողմ), մրիկ (հացաբույսերի հիվանդություն), տարրական, տոննա, բջջային, սովալլուկ,25 տարորոշել, այբբենական, երեսսրբիչ, երրորդ, հինգերորդ, չորրորդ, անդորրագիր, հովասուն, ուղևոր, հովական, հովաանոց, ուղղակի:

 

2. Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ի ձայնավորի հնչյունափոխություն

Հնադարյան, տնական, ջրավազան, ընչաքաղցըղձական, ընկուզենի, ազնվականգնորդ, վեհապանծ, մտաբերել, լեռնագործ, հիմնադիր, լրագրեր, աղավնյակ, վիրակապ, քմայինգարեհացճգնելթրթիռ, գունագեղ, միջանկյալ, նշաձև, գրակալ, թխամորթ, կրաման, նմանատիպ, սրտակից:

 

3. Գտնե՛լ, թե որ բառերի կազմության ժամանակ է կատարվել ու ձայնավորի հնչյունափոխություն

Բրդոտ, կարմրախայտ, բվեճթմբերըմպանակ, գնացուցակ, ջրամբար, նշանագրություն, տնականգթալժողովրդական, խճուղի, խմբակային, մրգահյութ, խնկարկել, տրտնջալ, ոսկեգույն, սրել, գրականություն, աշխարհագրական, լրաբեր, ցորենահատ, առվակ, մթնել, դյուրահալ, հնձել:

 

4. Գտնե՛լ համաձայնության սխալները

1. Մարդկանց մի մասը գնացին աշխատելու։

Մարդկանց մի մասը գնաց աշխատելու:

 

2. Պահանջվում է հմուտ մասնագետներ։

Պահանջվում են հմուտ մասնագետներ:

 

3. Նրան ՝ որպես հմուտ մասնագետ, պարգևատրեցին։

Նրան ՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին:

 

4. Արմենը ընկերոջ հետ անցան բակով։

Արմենը ընկերոջ հետ անցավ բակով:

 

5. Ամեն մեկը գնացին իր աշխատավայրը։

Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը:

 

5. Գտնե՛լ խնդրառության սխալները

1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում:

Նա դաշնամուրին լավ է նվագում:

 

2. Այդ գործում նա չի մասնակցել:

Այդ գործին նա չի մասնակցել:

 

3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկի հետ:

Ընկերս համաձայն էր իմ առաջարկին:

 

4. Նկարը փակցրեց պատից:

Նկարը փակցրեց պատին:

 

5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածից:

Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով:

 

6. Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի

Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:

1. Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը:

2. Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում:

3. Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը:

4. Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը

 

7. Ընդգծիր ճիշտ ձևերը

Բազմիցս– բազմիցս անգամ

կրկին– կրկին անգամ

սովորացնել- սովորեցնել

նորից կրկնել- կրկնել

ներեղություն- ներողություն

ի շնորհիվ- շնորհիվ

պայթեցնել– պայթացնել

թարմացնել– թարմեցնել

առաջին– առաջի

նորից հետ վերադառնալ- վերադառնալ

փոքրիկ շնիկ- շնիկ

 

8. Տրված բառերն ըստ իմաստների նմանության բաժանի՛ր չորս խմբի

Ջարդել- փշրել, կոտրել կտոր- կտոր անել, կոտրատել

հավաքել- ամբարել, ժողովել, գումարել, կուտակել

հասկանալ- պարզել, գլխի ընկնել, կռահել

ծածկել- պահել, թաքցնել, պատսպարել, քողարկել

 

9. Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

1. Երկիր, պետություն, թագավորություն, կայսրություն, տերություն

2. Մազ, հյուսք, ծամ, վարս, հեր

3. Արշալույս, ծեգ, այգաբաց, լուսաբաց

4. Դեպք, եղելություն, պատահար, իրադարձություն, միջադեպ

 

10. Ընդգծված բառը փոխարինի´ր տրվածներից մեկով

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել

1. Ծաղիկների բույրը (հոտը) ինձ մի հին երգ է հիշեցնում:

2. Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը (դեմքը):

3. Զորքը պաշարել էր (շրջապատել էր) բերդն ու սպասում էր հրամանի:

4. Թագավորը ժողովել էր (հավաքել էր) բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն (բարի լուրը) ասի:

5. Անախորժ (Տհաճ) պատմության մեջ ընկանք:

6. Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ (պայծաrօր բացվեց:

Հայոց լեզու 21.04.2020

1. Նախադասության մեջ ընդգծիր միայն ենթական և ստորոգյալը

ա) Ձյան վրա ես նշմարեցի փոքրիկ սև կետեր:

բ) Էլի նուրբ թափանցիկ ծաղիկներով ներկվել էին դեղձենիները:

գ) Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա:

դ) Մանուկ օրերից ես մի առանձին սեր ունեմ դեպի ծեր, ալևոր մարդիկ:

ե) Նրա գլուխը շարունակ դողում էր հասած արևածաղկի պես:

 

2. Ինչպիսի, ում, որ, ինչը, ինչով, ինչից, ինչքան, ինչպես, երբ, որտեղ, ուր, ինչու հարցերին պատասխանող լրացումներ ավելացրու նախադասության գլխավոր անդամներին

ա) Կատուն բռնում է:

Դարանակալ կատուն հանկարծակի բռնում է մկանը:

 

բ) Քամին փչեց:

Մեղմ քամին փչեց դեպի հովիտները:

 

գ) Դելֆինները լողում էին:

Գեղեցիկ դելֆինները լողում էին հանդարտ օվկիանոսում:

 

դ) Արահետը ձգվել էր:

Ձյունապատ արահետը ձգվել էր սարն ի վեր:

 

ե) Գետերը քանդում են:

Հորդառատ գետերը կատաղած քանդում են կամուրջները:

Նկարագրիր նախնական և վերջնական նախադասությունների տարբերությունները:

 

3. Ընդգծիր ենթականերն ու ստորոգյալները

ա) Կենսաբանների փորձերից ձանձրացած դելֆինները հացադուլ են հայտարարում:

բ) Օձի թույնը բժշկության մեջ շատ արժեքավոր է:

գ) Գերմանացի մի կոնստրուկտոր մթության մեջ տեսնող և հաչող արհեստական շուն է պատրաստել:

դ) Հնդկաստանի բնակիչները ութ հարյուր լեզվով ու բարբառով են խոսում:

ե) Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը:

 

4. Բաց թողած տեղերում դիր տրված ենթականերից մեկը ՝ համաձայնեցնելով ստորոգյալի հետ

ա) Մի տան պատուհանից ճրագի սպիտակ շող երևաց (երևալ):

բ) Գարնան արևոտ օրերը հիշեցրեց ինձ (հիշեցնել), որ մայիսն է:

գ) Քամին հալածեց (հալածել) մառախուղի թանձր քուլաները:

դ) Ճապոնիայում թողարկվել է (թողարկվել) ծայրին փոքրիկ լամպ ունեցող գրիչներ:

ե) Դելֆինները բաց ակվարիումից դանդաղ լողացին (լողալ) դեպի ազատություն:

Քամին, օրեր, դելֆիններ, շող, գրիչներ

 

5. Գտիր համաձայնության սխալները

ա) Մի մասը լռում են:

Մի մասը լռում է:

 

բ) Երեմն ընկերոջ հետ գնացին:

Երեմն ընկերոջ հետ գնաց:

 

գ) Ընդունվում է պատվերներ:

Ընդունվում են պատվերներ:

 

դ) Ամեն մի զինվոր ու հրամանատար իրենց պարտքը պիտի կատարեն:

Ամեն մի զինվոր ու հրամանատար իր պարտքը պիտի կատարի:

 

ե) Պահանջվում է վարորդներ:

Պահանջվում են վարորդներ:

 

6. Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր

ա) Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին:

Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդները:

 

բ) Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից:

Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզ:

 

գ) Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը:

Տան շեմին միայնակ կանգնած էր Մարանը:

 

դ) Բոլորս երախտապարտ էինք նրանից իր  անգնահատելի ծառայության համար։

Բոլորս երախտապարտ էինք նրան իր անգնահատելի ծառայության համար:

ե) Նա իր կարիքներին բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչի:

Նա իր կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչի:

 

զ) Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր:

Ներկաների մի մասին խիստ զարմացած էր:

 

է) Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա:

Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարներին:

 

ը) Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու:

Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցին մասնակցել:

 

թ) Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ:

Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրեմ հորիցդ:

 

ժ) Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն դիմաց տեսավ դժխեմ մահը:

Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իր դիմաց տեսավ դժխեմ մահը:

Ստեղծագործական աշխատանք

Գարուն է արդեն, եղանակները բացվել են, օրերը սկսել են տաքանալ, բայց մենք ստիպված ենք տանը մնալ, քանի որ թագավարակը հյուրընկալվել է մեր երկրում։Անցյալ տարիներին, երբ դուրս էինք գալիս այս ժամանակ, արդեն ծիրանենիները ծաղկել էին, կանաչ խոտը դուրս էր գալիս, զգում էինք գարնան հոտը։ Հիմա արդեն այդպես չէ, այդ ամենը տեսնում ենք տնից, պատուհանի ետևից։ Դուրս չենք գալիս, որպեսզի չվարակվենք թագավարակով։Այս երկու օրը մռայլ եղանակ է, անձրև է գալիս, թխպամած է երկինքը, փողոցները դարձել են անմարդաբնակ։ Այնքան եմ տխրում այս վիճակից, ընկերներիս, հարազատներիս երևի մեկ ամսից ավել է`չեմ տեսել, կարոտում եմ բոլորին։Աստված մեզ կօգնի, պետք է միայն սպասել և պահպանել հիգենիան։ Առողջ եղեք սիրելիներս։

Ստեղծագործական աշխատանք

Կյանքն առջևում է

Ամանորին, երբ բոլորս հավաքվել էինք սեղանի շուրջ և պատրաստվում էինք դիմավորել 2020 թվականը, ես այդ ժամանակ երազանք պահեցի։Կարծում էի`այո, լավ տարի է լինելու, «գոլդ թիվ է», հաջողություններ կլինեն այս տարի։

Ցավոք, ամեն ինչ իմ նախատեսածի հակառակը եղավ։Աշխարհը վարակվեց մահացու վարակով` թագավարակով։ Ամեն ինչ փոխվեց, բոլորը երազում են տնից դուրս գալ, երբ առաջ ուղղակի հավես չէինք ունենում, երբ սոցցանցը ավելի կարևոր էր, իսկ հիմա, իսկ հիմա տնից դուրս գալու համար տուգանում են։ Այս 2020 թվականը ինձ համար կարևոր տարի է.

ես պետք է ավարտեմ իմ դպրոցը, պետք է ընդունվեմ բժշկական քոլեջ, ինձ համար դա իմ ապագայի ամենամեծ փուլն է, որ ես պետք է անցնեմ, բայց դեռ ոչ մի լավ լուր չեմ լսում, որ կապաքինվի մեր աշխարհը։ Մեզ մնում է ուղղակի սպասել,կյանքը դեռ առջևում է։

Ամեն գիշեր աղոթում եմ մեր երկրի համար։ Առողջ եղեք։